Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկական գրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը

Ապրիլ 24,2012 12:31 Share

Ապրիլի 18-ին հայ գրատպության հինգհարյուրամյակի և Երևանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու միջոցառումների շրջանակում ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում բացվեց «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ հայկականգրականության ավանդույթը Կոնգրեսի գրադարանում» խորագրով ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը կգործի մինչև ս.թ. սեպտեմբերի 26-ը և ներկայացնելու է Կոնգրեսի գրադարանի պահոցում առկա հայ մատենագրության և գրատպության վաղ ու ժամանակակից շրջանի նմուշներ:

Ցուցահանդեսի բացման արարողությանը ներկա էին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչ Ֆրենք Փըլլոնը, ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալներ Էրիկ Ռուբինը, Մարի Յովանովիչը, Սպիտակ Տան, Պետքարտուղարության, ինչպես նաև ԱՄՆ վարչակազմի այլ օղակների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը, Կոնգրեսի գրադարանի տնօրենը, հայ առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, համայնքային կազմակերպությունների ղեկավարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:

Այս առիթով ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանի Հայաստանի և Վրաստանի գծով մասնագետ և ցուցահանդեսի համակարգող Լևոն Ավդոյանի հեղինակությամբ Կոնգրեսի գրադարանը հրատարակել է նաև «Ճանաչել զիմաստություն և զխրատ՝ Կոնգրեսի գրադարանումհայկական գրականության ավանդույթի դիտողական հետազոտություն» կատալոգը:

Միջոցառման գլխավոր բանախոսը Կարնեգի կորպորացիայի նախագահ Վարդան Գրիգորյանն էր, որը հանդես եկավ հայոց պատմության, հայ գրի և մշակույթի վերաբերյալ համապարփակ զեկույցով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30