Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլայ Վալուեւը ՌԴ պետդումայի ամենահարուստ նախկին մարզիկ պատգամավորն է

Ապրիլ 26,2012 15:11

Գերծանր քաշային բռնցքամարտիկը, համաձայն ներկայացրած հայտարարագրի, 2011-ին վաստակել է 23,283 միլիոն ռուբլի: Սակայն նրա անվան դիմաց որպես սեփականություն գրանցված է ընդամենը երկու ավտոտնակ: Դրա փոխարեն, Վալուեւի կինը, որի եկամուտները անցած տարում կազմել են 13 մլն ռուբլուց քիչ ավելի, Ռուսաստանում երկու տուն եւ հողատարածք, Գերմանիայում` երկու բնակարան եւ առանձնատուն, Իսպանիայում` մեկ տուն ունի:

Նախկին թենիսիստ Մարատ Սաֆինը հայտարարագրել է 18, 370 միլիոն, նախկին մարմնամարզուհի Ալինա Կաբաեւան, որն իր վաստակով 2010-ին այս ցուցակի առաջատարն էր,  անցած տարի հարստացել է ընդամենը 11,4 մլն ռուբլով:

Վատ չեն վաստակում նաեւ պետդումայի պատգամավոր մյուս նախկին մարզիկները: Հոկեյիստ Վլադիսլավ Տրետյակը, որ մեկ տարում 6,5 միլիոն ռուբլի է աշխատել, Ռուսաստանում իր անշարժ գույքից բացի, բնակարան ունի նաեւ Լատվիայում: Օլիմպիական չեմպիոն, ըմբիշ Ալեքսանդր Կարելինը հայտարարագրել է 3,116, իսկ գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան` 2,6 միլիոն ռուբլի:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30