Լրահոս
Օրվա լրահոսը

Չնայած պարտվեցին, բայց հույսեր դեռ կան

Ապրիլ 27,2012 14:03

Չինաստանում մեկնարկած ըմբշամարտի օլիմպիական վարկանիշային մրցաշարում այսօր մրցագորգ մտած հայաստանցի երեք մարզիկներն էլ պարտություն կրեցին:

Արթուր Բաղդասարյանը (60 կգ) զիջեց չինացի Ֆենգ Գաոյին,  74 կգ քաշային Մուսա Մուրթազալիեւը երկրորդ գոտեմարտում տանուլ տվեց Հունգարիայի ներկայացուցիչ Գաբոր Հատոսին, իսկ Հրանտ Ենոքյանը (96 կգ)` Գեորգի Աթանացով  Սրեդկովին (Բուլղարիա):

Չնայած անհաջող մեկնարկին, Արթուրն ու Մուսան դեռ երրորդ տեղի համար պայքարելու հույսեր փայփայում են: Միայն թե դրա համար անհրաժեշտ է, որպեսզի նրանց հաղթած մրցակիցները հասնեն եզրափակիչ:

Հերթական անգամ չբերեց Էդգար Ենոքյանի բախտը. նրան հաղթած մրցակիցը պարտվեց հաջորդ փուլում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30