
«Առավոտի» թղթակիցը չկարողացավ ներկա լինել հանդիպմանը, սակայն հանդիպմանը եկած մարդիկ, որ անձրևից պատսպարվելու համար ծվարել էին խանութների ծածկերի տակ, մեր թղթակցին ասում էին, որ դպրոցների և մանկապարտեզների կոլեկտիվներին ու սաներին ստիպողաբար բերել են հանդիպման: Անձրևի տակ մի լավ թրջվելուց հետո մարդիկ ուղղակի փախչում էին: Խոսակցություններ կային, որ այլ համայնքներից ավտոբուսներով մարդիկ էին բերել, ավտոբուսներն էլ կանգնացրել են բակերում, որ չերևան:


















































