Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Ամսի 6-ին փոթորիկ է լինելու, որը կքշի իշխանությունը»

Մայիս 01,2012 12:59

Ապրիլի 29-ին Նոյեմբերյան քաղաքում  ՀԱԿ-ի նախընտրական  հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ իշխանությունները  թշվառության  են մատնում ժողովրդին, որպեսզի  ընտրությություններին նրան  կաշառելը հեշտ  լինի: Նա հայտարարեց.«Իրենք մի խնդիր ունեն, որ այս երկրում որեւէ մեկը փող չունենա, փող  չաշխատի, որ հետո ամեն ընտրություն մտնեն գյուղե-գյուղ, ում 5 հազար դրամ ցույց տան, մարդիկ այնքան թշվառ վիճակում լինեն, որ թվա, թե ով 5 հազար դրամ ունի՝ Աստված է, պիտի իրենց ձեռքերը պաչեն»:

Նա ասաց, որ նախընտրական այս շրջանում  հանդարտությունը թվացյալ է, որ դա «խաղաղություն է 30 վայրկյանանոց  փոթորկից առաջ»՝ նկատի ունենալով քվեարկության 30 վայրկանները: Փաշինյանը  հավելեց. «Ամսի 6-ին  Հայաստանի հանրապետությունում պետք է տեղի ունենա 30 վայրկանանոց փոթորիկ, որը  քշի  սերժական-քոչարյանական հանցագործ իշխանությունը»:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031