Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Բնապահպանների առեղծվածի բացահայտումը

Մայիս 01,2012 13:38

Մաշտոցի պուրակը բուտիկապատելուց պաշտպանող բնապահպանների շարժման մասին ոմանք ինչ ենթադրություններ ասես, որ չեն անում: Մարդիկ չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է կանաչ տարածքների համար պայքարել առանց որեւէ մեկի կողմից ուղղորդման, ինչպես կարող են երիտասարդ բնապահպանները նման սկզբունքայնություն եւ գրագիտություն ցուցաբերել իրենց պայքարում: Ապրիլի 29-ին Մաշտոցի պուրակում տեղի ունեցած դեպքերի կապակցությամբ բերման ենթարկված բնապահպան ակտիվիստների խուզարկությամբ հայտնաբերվեց եւ արձանագրվեց այն գրվածքը, որը լույս սփռեց շատ հարցերի վրա. թե ով է կանգնած բնապահպանների թիկունքում, եւ ինչն է նրանց նման ուժ տալիս: Բնապահպան-ակտիվիստ Գոռ Հակոբյանի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց, արձանագրվեց, առգրավվեց, այնուհետեւ վերադարձվեց՝ ՀՀ Սահմանադրությունը: Հենց այսպես էլ արձանագրվեց՝ «ՀՀ Սահմանադրության գիրք»: Ահա, սա է այն հարցի պատասխանը, թե ով է կանգնած մեր բնապահպանների թիկունքին, եւ ինչն է նրանց ուժ տալիս: Դա՝ մեր Սահմանադրությունն է, որով ղեկավարվում են նրանք, որի սահմաններից փորձում են դուրս չգալ իրենց պայքարում, ինչն այդ պայքարը խելացի, հաշվարկված ու հետեւողական պայքարի է վերածում: Երանի թե մեր ոստիկանների գրպանում էլ Սահմանադրություն հայտնաբերվեր, ընթերցված Սահմանադրություն:

ԿԱՐԵՆ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ
Փաստաբան

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031