Առավոտյան 8-ից մինչեւ երեկոյան 20-ը բաց են լինելու բոլոր դատարանները, որտեղ մարդիկ կարող են դիմել իրենց ընտրական իրավունքը վերականգնելու համար, եթե հանկարծ պարզեն, որ ցուցակներում իրենց անունը չկա:
«Առավոտը» եղավ Կենտրոն եւ Նորք-Մարաշ, Քանաքեռ-Արաբկիր-Զեյթուն, Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանանների ընդհանուր իրավասության դատարաններում, որոնց առաջին հարկերում սենյակներ են հատկացվել ոստիկանության անձնագրային եւ վիազաների վարչության աշխատակիցներին: Ժամը 9.30-ի դրությամբ` վերը նշված դատարաններում դեռ որեւէ քաղաքացի չէր դիմել` իրենց իրավունքների վերականգման համար : Դատարաններում հերթապահում են դատավորներ, որոնք տեղում կհաստատեն Անձնագրային եւ վիզաների վարչության աշխատակիցների տված թույլտվությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: