Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ դիտորդներն իրենց վերջնական տպավորությունները կհայտնեն վաղը

Մայիս 06,2012 21:38

Թիվ 22 ընտրատարածքում 57 240 ընտրողից ընտրություններին մասնակցել է 34.110 ընտրող, որը կազմում է Գավառի տարածաշրջանի ընտողների 59,79 տոկոսը:

ԸԸՀ նախագահ Ալբերտ Աղեկյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքներում ոչ մի միջադեպ չի գրանցվել, հանձնաժողով աշխատանքներին ներկա տեղական եւ միջազգային դիտորդները թերություններ չեն արձանագրել:

«Առավոտի» թղթակիցը եղել է Գավառի տարածաշրջանի 22/18, 22/12, 22/16 ընտրատարածքներում, որտեղ հանձնաժողովների նախագահները եւ տեղական դիտորները վկայել են, որ ընտրություններն ընթացել են խաղաղ, առանց միջադեպերի, աշխատանքներ են տարվել` կուտակումները կանոնակարգելու ուղղությամբ:

«Առավոտի» հետ զրույցում ԵԱՀԿ դիտորդներ Սկարկա Յարոսլավը եւ Սարապարսկ Բովիվան վկայեցին, որ այն ընտրամասերում, ուր իրենց եղել են, մարդիկ դրական ու ջերմ են վերաբերվում դիտորդներին. «Մարդիկ ակտիվորեն մասնակցում են ընտրություններին եւ մինչեւ օրվա ավարտը մենք չենք հանդիպել ոչ մի խնդրի»:

Սակայն իրենց դիտարկումների ընդհանուր ու վերջնական պատկերն ու տպավորություններն իրենք կհայտնեն վաղվա ժողովից հետո:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031