Լրահոս
Օրվա լրահոսը

Սողոմոն Թեհլիրյանի՝ աղմուկ բարձրացրած արձանի քանդակագործին շնորհվեց Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում

Հոկտեմբեր 14,2026 23:15 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր Գյումրու ավագանին  քաղաքի պատվավոր քաղաքացու կոչմանն արժանացրեց անվանի քանդակագործ, վաստակավոր նկարիչ Սամվել  Գարեգինի Պետրոսյանին։

Նկարիչների միությունն էր գրություն ուղարկել քաղաքապետարան՝ նման առաջարկ անելով։

Այս մասին իր ելույթում հայտնեց Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Կարեն Մալխասյանը։ Նկարիչների միությունը բարձր է գնահատել Սամվել Պետրոսյանի բազմամյա ստեղծագործական գործունեությունն ու նշանակալի ավանդը հայ կերպարվեստի, մասնավորապես քանդակագործության զարգացման գործում՝ առաջարկելով  75-ամյակի առիթով նրան շնորհել Գյումրու պատվավոր քաղաքացի։

Կարեն Մալխասյանը ներկայացրեց նրա ստեղծագործական ժառանգության հետաքրքիր օրինակները՝ դրանք հատ-հատ  ցուցադրելով էկրանին։

Քանդակագործը, շնորհակալություն հայտնելով, հիշեց Շառլ Ազնավուրի արձանը քանդակելու ընթացքը։

«Երբ քանդակում էի Շառլ Ազնավուրի արձանը, ինքը բնորդ ծառայեց, երբ հարցրեցի՝ ո՞նց է քանդակը, պարոն Ազնավուր, աթոռից իջավ, ասեց՝ հոյակապ է, հարցրեցի՝ ինչո՞ւ է հոյակապ, պատասխանեց՝ որովհետև այսքան երիտասարդ է», -պատմեց քանդակագործը։

Շառլ Ազնավուրի արձանը տեղադրված է Գյումրու Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակում։

Նկատենք նաև, որ Սամվել Պետրոսյանը թեև շատ ու շատ հայտնի գործերի հեղինակ է, սակայն նրա աղմուկ հանած քանդակներից մեկը Մարալիկի կենտրոնական հրապարակում Հայոց Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ տեղադրված Սողոմոն Թեհլիրյանի արձանն է, որը  մի պահ՝ 2022 թվականի հունվարին, հայտնվել էր ապամոնտաժման վտանգի տակ՝ Թուրքիայից հնչող ակնարկների պատճառով։

Քանդակագործն այդ ժամանակ Aravot.am-ին ասել էր․ «Թուրքիան իր չորս նախապայմաններն է առաջ քաշում, բայց մենք պատմական ճշմարտության հետ գործ ունենք, ես կերտել եմ պատմական ճշմարտությունը, սա տարեգրություն է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031