Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե միայն ԲՀԿ կաշառք բաժանողներին պատժեն՝ միջազգային դիտորդների գնահատականի վրա կազդի (Տեսանյութ)

Մայիս 07,2012 21:28

Aravot.am-ն այսօր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ, հաղորդակցման բաժնի տնօրեն Նեյլ Սայմոնից հետաքրքրվեց՝ տեղյա՞կ եք արդյոք, որ քարոզչության ընթացքում ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ բախումներ կային եւ հաշվի առնելով, որ ընտրակաշառքների համար ձերբակալվել են հատկապես «Բարգավաճ Հայաստանի» կողմնակիցները՝ մտահոգություն չունե՞ք, որ կողմնակալ վերաբերմունք է դրսեւորվել եւ այս ճանապարհով ՀՀԿ-ն փորձում է ինչ-որ տեղ պատժել ԲՀԿ-ին՝ պատասխանեց. «Նրանք, ովքեր բողոքներ ունեն եւ արձանագրել են այդ խախտումները, պետք է որ պատշաճ ակնկալիքներ էլ ունենան»:

Ըստ նրա` պետական մարմինները պետք է կատարեն իրենց գործառույթները եւ կիրառեն օրենքը՝ առանց խտրականության եւ հաշվի չառնելով կուսակցական պատկանելությունը. «Օրենքի գործադրումն ընտրովի, ըստ հայեցողության չպետք է լինի: Այդ դեպքում, երբ ոչ  պատշաճ մոտեցում կլինի համապատասխան իրավապահ մարմինների կողմից, ավելի բացասական ազդեցություն կունենա մեր գնահատականների ու դիտարկումների վրա»:

Նշենք, որ այսօր միջազգային դիտորդները մեր խորհրդարանական ընտրությունների մասին իրենց գնահատականը տալիս նույնպես ասացին, որ իրենք նկատել են  որ շատ դեպքերում հանձնաժողովի նախագահը չէր արձանագրում խախտումները, որ անհավասար էր դաշտը քաղաքական ուժերի համար: Դիտորդները տեղեկացել էին, որ  ընտրակաշառքների համար ձերբակալություններ են եղել եւ իրենք հետեւելու են, թե ինչպես պատժվեցին նրանք:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031