Լրահոս
Օրվա լրահոսը

Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում

Հուլիս 07,2026 17:10 Share

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ԵԱՀԿ ԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի համձնաժողովի նախագահի պաշտոնում:

Վերընտրվելով նախագահի պաշտոնում` Սարգիս Խանդանյանը նշել է. «Անցած մեկ տարվա ընթացքում ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել Ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի ընդհանուր հանձնաժողովի նախագահի պարտականությունները: Շնորհակալ եմ ձեր ցուցաբերած վստահության, ինչպես նաեւ ԵԱՀԿ ամբողջ տարածաշրջանի գործընկերների հետ սերտ համագործակցելու հնարավորության համար՝ մեր ընդհանուր արժեքների առաջմղման գործում:

Այս ժամանակահատվածում մեր հանձնաժողովը շարունակել է կենտրոնանալ մեր հասարակությունների առջեւ ծառացած ամենահրատապ մարտահրավերների վրա՝ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներից մինչեւ հակամարտությունների ու անկայունության հետեւանքով առաջացած հումանիտար ճգնաժամերը:

Ես ձգտել եմ առաջնորդել մեր աշխատանքը՝ առաջնորդվելով անաչառության, երկխոսության ու համագործակցության նկատմամբ ամուր հանձնառության սկզբունքներով»:

ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը ընթանում է հուլիսի 4-8-ը՝ Հաագայում:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031