Լրահոս
Օրվա լրահոսը

«Մթնշաղ»(Сумерки). «Այսօր երիտասարդներին հետաքրքրում է նյութականը, այլ ոչ թե սերը»

Մայիս 10,2012 14:48

    

«Մթնշաղ», «Сумерки» կամ «Twilight» ֆիլմը սիրային պատմությունների մասին ֆիլմերի մեջ ամենահաջողվածներից է: Հատկապես երիտասարդների շրջանում կար ժամանակ, երբ սա չդիտելը ուղղակի «ամոթ»  էր: Սա առաջին մասն է: Ունի շարունակություն: Դրանք երեքն են, բայց «Առավոտ երիտասարդականը» այսօր Ձեզ է ներկայացնում միայն առաջին մասը: Մնացածը կարող եք տեսնել այս օրերի ընացքում: Ի դեպ, բոլոր ֆիլմերը, որոնց մենք անդրադառնում ենք, հայտնվում են մեր ֆեյսբուքյան էջում ու սա ևս բացառություն չի լինի:

Սկսենք սյուժեից. 17-ամյա Բելլա Սվոնը տեղափոխվում է հոր (Չառլի) մոտ, քանի-որ իր մայրիկի(Ռենե) նոր ամուսինը (Ֆիլ) խաղում է բեյսբոլ ու նրանք ստիպված են լինում անընդհատ տեղափոխվել: Ֆորկսում Բելլան հանդիպում է Կալլինների տարօինակ ու գեղեցիկ ընտանիքին: Էդվարդ Կալլինը մի տեսակ է արձագանքում Բելլային: Ինչպես հետագայում է պարզվում` նա արնախում մարդ է (вампир) ու երբեք չի հանիպել այնպիսի հոտ ունեցող արյան, ինչպիսին աղջկանն է: Շուտով Էդվարդը փրկում է նրան՝ տիրապետումը կորցրած մեքենայից, հետո էլ փողոցային խուլիգաններից, ինչով էլ Բելլային ստիպում մտածել իր  մասին: Երկուսն էլ սիրահարվում են իրար: Սակայն ֆիլմն այսքանով չի ավարտվում: Մնացածը` դիտեք:

Ռեժիսորը Քեթրին Խարդվիկն է: Գրել է Ստեֆան Մայերի համանուն վեպի հիման վրա: Համաշխարհային ցուցադրումը եղել է 2008 թվականի նոյեմբերի 17-ին: Տևողությունը 117 րոպե է:  Գլխավոր հերոսներն են` Ռոբերտ Պատտինսոնը, Փիթեր Ֆաչիննելին, Էլիզաբետ Ռիզեռը, Քրիստեն Ստյուարտը և այլք: Սոունդթրեքերը 12-ն են, որոնցից երկուսը կատարում է հենց Ռոբերտ Պատտինսոնը:  

2008 թվականից սկսված «Մթնշաղ» ֆիլմը հավաքել է շատ մեկնաբանություններ, բայց «Առավոտ երիտասարդականը» ընտրել է դրանցից հետաքրքիրները: Օրինակ՝ մեկը գրել է, որ այն զոմբիացնում է  մարդու գիտակցությունը: Մեկ ուրիշի կարծիքով էլ` շատ լավ ֆիլմ է: Հանդիպեց նաև մեկը, ով մտածել է, թե իզուր ժամանակ պետք է կորցնի ֆիլմի դիման վրա: Մի օր տեսել է գովազդը ու հետաքրքրվել:

«Այսօր երիտասարդներին հետաքրքրում է նյութականը, այլ ոչ թե սերը»,- գրել է օգտատերերից մեկը:

 

Արամ Արարատյան 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031