Լրահոս
Օրվա լրահոսը

Իջեւանում «Վերջին զանգից» հետո «տժժացել են» (Տեսանյութ)

Մայիս 26,2012 22:51

 

Դպրոցական «Վերջին զանգի» կապակցությամբ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը ուղերձ է հղել մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտներին՝ նրանց մաղթելով հաջողություններ, նպատակների եւ իղձերի իրականացում: Մարզպետը շրջանավարտներին ի թիվս այլ մաղթանքների,  հղել  է. «Թող այդ զանգի ղողանջներն ավետեն ձեզ սպասվելիք երջանիկ կյանքի մասին» : Մայիսի 25-ին Իջեւանի դպրոցների  շրջանավարտներով   ավտոմեքենաներն իրենց ազդանշանների աղմկալի ղողանջով   «ավետել էին» մարզպետարանի հրապարակը: Այդ ավտոմեքենաները  մարզպետարանի առջեւի հրապարակում  խանգարում էին  երթեւեկության անվտանգությանը, շրջանավարտները կախվել էին մեքենաներից:
Այդ մասին լուսանկարի  եւ տեսանյութի հեղինակը  Իջեւանի բնակիչ Վահագն Թամրազյանն է:

  Ոսկան Սարգսյան

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031