Լրահոս
Օրվա լրահոսը

80-ամյա տատիկը վայրէջք է կատարել առանց սեփական օդապարիկի

Մայիս 28,2012 17:51 Share

Կալիֆորնիայի բնակչուհի Լավերնա Էվերեթն ընկերուհիների հորդորներով ծննդյան 80-ամյակի օրը ցատկել է օդապարիկով եւ միայն ուղեկցող հրահանգիչի վարպետության շնորհիվ  հրաշքով  ողջ է մնացել:

Երբ օդանավն անհրաժեշտ բարձրություն է հավաքել, տատիկը վերջին պահին հրաժարվել է այդ գաղափարից: Փորձառու հրահանգիչը, քաջատեղյակ, որ առաջին անգամ ցատկողները որպես կանոն հենց այդպես են վարվում, փորձել է համոզելով օգնել տատիկին՝ կատարել վերջին քայլը: Եվ երբ նրանք արդեն օդում են հայտնվել, սարսափով նկատել է, որ տատիկը քանդած է եղել օդապարիկի ամրագոտին եւ փրկարար պարկը կախվել է նրա ծնկներից: Բարեբախտաբար, հրահանգիչը չի կորցրել իրեն: Նա հասցրել է ամուր գրկել տատիկին եւ, բացելով իր օդապարիկը, երկուսով միասին բարեհաջող վայրէջք են կատարել:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031