Լրահոս
Օրվա լրահոսը

Փլուզում` չգործող կաթսայատանը. Մահացել է մեկ մարդ(Տեսանյութ)

Մայիս 31,2012 19:16
Երևանի Վազգեն Սարգսյան թիվ  5 շենքի հարող հատվածում փլուզում է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է մեկ մարդ: Այս հաղորդագրությունը ստանալուց հետո գնացի վերոնշյալ հասցե:  Երբ ցանկանում էի նկարել Գլխավոր դատախազության հարող հատվածում գտնվող չգործող կաթսայատունը, որտեղ տեղի էր ունեցել փլուզումը,  մոտեցան երկու տղամարդ և մեկ կին: Երիտասարդը, դիմելով ինձ ասաց, թե ինչու եմ նկարում, անմիջապես անջատեմ բջջայինս ու հեռանամ տարածքից: Մեծահասակ տղամարդը, ով հանգստացնում էր երիտասարդին, նրան դիմեց Արմեն անունով: Իմ այն հարցին, թե ով է ինձ արգելում նկարահանել, որևէ բան նա չպատասխանեց: Այնուամենայնիվ ինձ հաջողվեց  տեսանկարահանել:
Անի Սմբատյան` mynews.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031