Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆլեշ-մոբ ակցիա՝ Կապանում

Հունիս 05,2012 22:48

Այսօր Կապանի Գարեգին Նժդեհի անվան  հրապարակում  Վորլդ Վիժնի Կապանի տարածքային զարգացման ծրագրի եւ «Կապանի տարածաշրջանի զարգացման» հիմնադրամի կողմից կազմակերպվել է ֆլեշ-մոբ ակցիա` նպատակ ունենալով հանրության ուշադրությունը գրավել երեխաների իրավնունքների պաշտպանության հարցերին: Ֆլեշ-մոբ ակցիան, որն անցկացվել է ԱՄՆ  միջազգային զարգացման գործակալության հովանավորությամբ իրականացվող «Շահագրգիռ կողմերը միասին՝ հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման> ծրագրի շրջանակներում, կրում էր «Երեխան պետք է ապրի ընտանիքում» կարգախոսը:

Մարզկենտրոնի կենտրոնական հրապարակում անցկացված ակցիային մասնակցում էին  ծրագրում ընդգրկված Կապանի տարածաշրջանի 45-ից ավելի երեխաներ եւ Կապանի մանկական կենտրոնի 20 երեխաներ:  Ֆլեշ-մոբ ակցիայի վերջում մասնակից երեխաներն ու ներկաները փոքրիկ թղթերի վրա գրեցին իրենց ցանկությունները եւ լցնելով փուչիկներից պատրաստված զամբյուղը` բաց թողեցին օդ: «Շահագրգիռ կողմերը միասին հանուն Հայաստանում երեխաների պաշտպանության համակարգի հզորացման» ծրագիրը նախատեսված է իրականացնել 3 տարվա ընթացքում` հանրապետության 6 մարզի եւ Երեւանի մոտ 150 համայնքներում` նախատեսելով ապահովել 250 երեխայի վերամիավորումը իրենց ընտանիքներին, կանխարգելով ռիսկային ընտանիքների երեխաների  ներգրավումը խնամքի հաստատություններում:
Իսկ Կապանում մեկուկես տարվա ընթացում կատարված համապատասխան աշխատանքների շնորհիվ 21 երեխա Կապանի խնամքի եւ պաշտպանության գիշերօթիկ հաստատությունից արդեն հետ է վերադրձվել կենսաբանական ընտանիք եւ կանխարգելվել է 45-ից ավելի երեխաների մուտքը դեպի հաստատություն:

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930