Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք կանք եւ խնդիր ենք լինելու իշխանության համար»

Հունիս 06,2012 13:01 Share

«Առջեւում դեռ նախագահական եւ Երեւանի ավագանու ընտրություններ են: ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիներ իրենց ձայնը խորհրդարանական ընտրություններում տվել են ընդդիմությանը, ոչ թե իշխանությանը: Հետեւաբար, այն ուռճացված ցուցակները, որ հրապարակվեցին եւ քվեներ գրվեցին այս կամ այն կուսակցությանը՝ դեռ ոչինչ չեն նշանակում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության վարչության անդամ Զարուհի Փոստանջյանը՝ նկատելով, որ Քադաֆին էլ ժամանակին բացարձակ մեծամասնությամբ էր ընտրվում: Մեր դիտարկմանը՝ իսկ ի՞նչը պետք է փոխվի այս ընթացքում, նա նկատեց. «Մենք պետք է փոխվենք»: «Առավոտի» հեգնանքին՝ «Հավատանք, որ փոխվե՞նք», «Ժառանգության» վարչության անդամը հակադարձեց. «Ուղղակի մի քանի անհատ մարտիկների գաղափարը պետք է դառնա բոլորինը, պետք է դառնա դրոշակ: Ամենակարեւորը՝ մենք կանք, մենք խնդիր ենք լինելու իրենց համար, մենք ոչ միայն խնդիր ենք հարուցելու, այլեւ լուծելու ենք այդ խնդիրը»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930