
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ կառավարության ծրագրի հիմնադրույթները, որոնք մշակվել են կոալիցիոն քաղաքական ուժերի` ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի, նախընտրական ծրագրերի հիման վրա` համաձայն 2012 թ.-ի մայիսի 30-ին կնքված կոալիցիոն հուշագրի: Քննարկումների ընթացքում ուշադրության կենտրոնում են եղել աշխատատեղերի ստեղծման, արտահանման խթանման, սոցիալական պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, կոմունալ տնտեսության, կրթության զարգացման խնդիրները:
Նախանշվել են տվյալ, ինչպես նաև մի շարք այլ ոլորտներում համակարգային բարեփոխումների իրականացման հիմնական ուղղություններն ու մեխանիզմները:
Հանդիպման արդյունքում որոշում է կայացվել՝ առաջիկայում շարունակել քննարկումները Կառավարության ծրագրի հետ կապված առաջարկություններն ու մոտեցումներն ամբողջացնելու և ամփոփ փաստաթուղթ ձևավորելու համար:
Կարդացեք նաև


















































