Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթական դիվերսիոն գործողության փորձը շփման գծում

Հունիս 06,2012 22:30

Ս.թ. հունիսի 6-ին, ժամը 17.00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական շփման գծի հյուսիսարևելյան հատվածում` Ճամբարակ բնակավայրի մերձակայքում, ադրբեջանական կողմը հերթական դիվերսիոն գործողության փորձն է ձեռնարկել ՀՀ ԶՈւ առաջապահ դիրքերից մեկի ուղղությամբ: Հայ դիրքապահների աչալրջության և զգոնության շնորհիվ ադրբեջանական հերթական արկածախնդրությունը ձախողվել է և, ըստ նախնական տվյալների, կրելով կորուստներ, հակառակորդը նահանջել է:

Հայկական կողմից զոհեր կամ վիրավորներ չկան: Այդ մասին ասված է  ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930