«Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել մատնանշել է վայրը, դեպքը, տեղանքը։ Մառախուղի պատճառով է մոլորվել»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը։
«Միայն կարող եմ ասել այսքանը, որ սպանելու դիտավորություն չի ունեցել»,- ասաց նա։
Լրագրողների հարցերին ի պատասխան, թե ինչպե՞ս սպանելու դիտավորություն չի ունեցել, եթե ծանր մարմնական վնասվածք է հասցրել տանտիկնոջը, պատանդ է վերցրել երեխաներին, Արթուր Պողոսյանը պատասխանեց․ «Այն անձը, ով մոլորվելու արդյունքում քայլելով գալիս է, մի հատ տուն է տեսնում, սոված է լինում, մտնում է այդտեղ, ճաշ է սարքում, երեխեքը մտնում են, երեխեքի ձեռքից հեռախոսը վերցնում է, ժամերով երեխեքին նստեցնում, է, չի վնասում․․․»։
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նա նշեց, որ ադրբեջանցուն մեղսագրված են հետևյալ արարքները՝ անձին ծանր մարմնական վնասվածք հասցնելը, ազատությունից ապօրինի զրկելը, բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը, ապօրինի սահմանահատումը, նաև գողացել է քարտեր և դրամ։
ՔՊ նախագահն ասաց, որ նա քրեակատարողական հիմնարկում է, բայց չնշեց, թե որ։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ




















































Նույնիսկ ադրբեջանցի զինվորի փաստաբանը չէր կարողանա այդքան շուստրի ձևով արդարացնել մեր երկիր թափանցած ու հայ կնոջը մարմնական վնասվածք հասցրած թուրքի գործողությունները, ինչքան դա արդարացնում է Հայաստանի քննչական կոմիտեի նախագահը։ Նախաքննությունը դեռ չավարտված, ՔԿ նախագահը քրեական վարույթի տեղեկություններն արդեն հրապարակայնացնում է, մեզ “բացատրելով”, որ հայ ընտանիքի վրա հարձակված թուրքը սոված է եղել, ժամերով երեխեքին նստացրել է ու չի վնասել և այլն։
Լսիր, դու մեր երկրի քննչական կոմիտեի նախագահն ե՞ս, թե՞ ադրբեջանի ՄԻՊ-ը։