Լրահոս
Օրվա լրահոսը

Վախճանվել է ամերիկացի հայտնի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին

Հունիս 06,2012 23:57

Ամերիկայի ամենաճանաչված ֆանտաստ գրողներից մեկը՝ Ռեյ Բրեդբերին, վախճանվել է այսօր՝ 91 տարեկան հասակում: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի Ձայնը:

Բրեդբերիին ճանաչում է բերել 1953 թվականին ստեղծված «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի» վեպը, որը պատմում է ապագայում ձևավորված մի հասարակության մասին, որտեղ գրքերի այրումը պետական քաղաքականության էր հասցվել: Բրեդբերիի կողմից սառը պատերազմով, հեռուստատեսության զարգացմամբ և գրքերի նկատմամբ սիրով ոգեշնչված վեպը էկրանավորվել է 1966 թվականին:

«451 աստիճան ըստ Ֆարենհեյթի»-ին հաճախակի նկարագրում են որպես գրաքննության չարիքի մասին պատմություն, սակայն ինքը Բրեդբերին ասել է, որ պատմվածքն իրականում հեռուստատեսության կողմից մարդկանց մեջ դեպի գրականությունն ունեցած հետաքրքրության ոչնչացման մասին է:

Իր ստեղծագործական կյանքի ընթացքում Բրեդբերին ընդհանուր առմամբ գրել է մոտ 30 գիրք և մոտ 600 կարճ պատմվածք, ինչպես նաև պոեմներ, պիեսներ ու սցենարներ:

Մարդկության կողմից Մարսում գաղութներ ստեղծելու փորձերի մասին պատմող՝ 1950 թվականին գրված «Մարսի տարեգրությունները» վեպը հեղինակին միջազգային ճանաչում է բերել և թարգմանվել ավելի քան 30 լեզվով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930