Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Խաչիկյանը քաղաքականությունը թողել եւ դասախոսությամբ է զբաղվում

Հունիս 13,2012 10:00

Սոցիալական ապահովության պետական հիմնարդամի նախկին պետ Վազգեն Խաչիկյանը ներկա պահին զբաղվում է դասախոսական աշխատանքներով եւ դեռեւս սահմանափակվում է այդքանով: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց անձամբ Վազգեն Խաչիկյանը: Վերջինս նշեց, որ առաջիկայում քաղաքականությամբ չի զբաղվելու եւ ավելացրեց. «Առաջիկայում ընդամենը նախագահական ընտրություններն են: Իսկ առհասարակ, ոչ գործարարությամբ, ոչ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ընդամենը դասախոսական աշխատանքներով եմ զբաղվում»: Վազգեն Խաչիկյանը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել խոստանալով, որ առաջիկայում առիթներ կստեղծվեն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական հիմնադրամում իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ հարուցվել է քրեական գործ: Սույն գործով որեւէ պաշտոնատար անձի առայժմ մեղադրանք չի առաջադրվել: ՀՀ ֆինանսների նախարարությունը Սոցիալական ծառայության 51 տարածքային կազմակերպությունում խախտումներ էր հայտնաբերել եւ մոտ 500 էջանոց հաշվետվություն էր ուղարկել դատախազություն: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունն էլ,  ուսումնասիրելով իրականացված ստուգումների հիման վրա նախապատրաստված նյութերը, պարզել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար ու յուրացրել այն:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 2-րդ  եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930