Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Ո՞ւմ մարդն է սպորտի նախարարը. Արթուր Բաղդասարյանին հակադարձում են ՀՀԿ փոխնախագահները

Հունիս 25,2012 16:49

ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանն ասել էր, որ «ԲՀԿ-ն փաստացի կառավարությունում ունի իր ներկայացուցիչը՝ ի դեմս սպորտի նախարարի» եւ որ դա վկայում է իշխանության եւ ԲՀԿ-ի համագործակցության մասին: Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանից հետաքրքրվեցինք` իսկապե՞ս այս հարցում ԲՀԿ-ն համագործակցում է իշխանության հետ եւ կարո՞ղ ենք ասել, որ սպորտի նախարարը ԲՀԿ-ի մարդն է` նա պատասխանեց. «Ոչ, ես այդպես չեմ կարծում եւ համաձայն չեմ Արթուր Բաղդասարյանի հետ: Եթե այդպիսի խնդիր լիներ` ԲՀԿ-ն կոալիցիայի մեջ կլիներ եւ կկարողանար պորտֆելները տնօրինել: Դա այդպես չէ, պարզապես մեր միտումը հետեւյալն է, որ բացի սպորտի նախարարությունից ունենք նաեւ կոմիտե, որը ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը: Մեր խնդիրը հետեւյալն է, որ բոլոր տիպի խոչընդոտները վերացնենք, որ այս երկու կառույցները կարողանան համատեղ աշխատել: Սա է պատճառը»:

ՀՀԿ մյուս փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի կարծիքով` «սպորտը բոլորինս է, եւ պետք չի, որ այն կուսակցականանա, դրա համար են տվել անկախ մարդու»: Մեր հարցին` կարո՞ղ ենք ասել, որ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարը Գագիկ Ծառուկյանի մարդն է` նա պատասխանեց. «Դե, այդպես որ ասենք, երեւի Հայաստանում բոլորս մեկս մյուսի մարդն ենք, էլի, ի՞նչ  խնդիր կա այստեղ: Քիչ ենք, էլի, շատ չենք: Չնայած այն 12 մլն-ը հայությանը որ հաշվենք` չենք կարող ասել, որ մեկս մյուսի մարդն է: Սպորտի նախարարը Հայաստանի մարդն է, չէի ասի Գագիկ Ծառուկյանինն է: Նախագահն ասաց, որ քանի որ Գագիկ Ծառուկյանը օլիմպիական կոմիտեի նախագահն է, սպորտի նախարարը, ճանաչելով իրար, ավելի հեշտ կաշխատեն: Խնդիր չենք տեսնում, ապակուսակցականացրեցինք սպորտը, թող աշխատեն, ի՞նչ է եղել: Գագիկ Ծառուկյանի ներդրումները սպորտում խոշոր են: Նա աջակցում է եւ էլի կաջակցի, որովհետեւ դա մեր Հայաստանի համար է, մեր ազգաբնակչության, մեր պատվի համար է: Երեկ քիք-բոքսինգն էի նայում, մեր հայը ճապոնացուն մի հատ լավ  հարվածեց, ուրախացա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930