Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հարսնաքար»-ի գործով ձերբակալվածը բաց է թողնվել

Հունիս 25,2012 18:56

«Հարսնաքար» ռեստորանում հունիսի 17-ին տեղի ունեցած դաժան ծեծկռտուքի առնչությամբ ձերբակալված 7 անձանցից 1-ը՝  մենեջեր Դավիթ Հայրյանը, ազատ է արձակվել։

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, այսօր Դավիթ Հայրյանը ներկայացվել է ճանաչման, սակայն քանի որ տուժողները նրան չեն ճանաչել, ձերբակալվածը բաց է թողնվել՝ Քրեական դատավարության օրենսգրքի 132-րդ հոդվածի 1-մասի 1-ին կետով՝ «ձերբակալվածը վարույթն իրականացնող մարմնի որոշման հիման վրա ենթակա է ազատման եթե չի հաստատվել անձի կողմից քրեական օրենքով չթույլատրված արարք կատարելու մասին կասկածը»։

Հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան ծեծի էին ենթարկվել զինվորական երեք բժիշկներ։ Նրանից 35-ամյա Վահե Ավետյանը արդեն մեկ շաբաթ է անգիտակից վիճակում է: Ոստիկանությունը հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորել է «Հարսնաքար»-ի 6 աշխատակիցների, որոնց մի մասը ռեստորանի անվտանգության աշխատակիցներ են:

Ռուզան ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930