Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարը հերքեց՝ «Հարսնաքարում» քեֆ չեն արել (Տեսանյութ)

Հունիս 28,2012 15:47 Share

Մամուլում տարածված տեղեկությունները, թե օրեր առաջ, իրենց մասնագիտական օրվա առթիվ, բուժաշխատողները քեֆ են արել «Հարսնաքար» ռեստորանում, իսկ առողջապահության նախարարը  դրա համար բարկացել է՝ այսօր լրագրողների հետ զրույցում հերքեց հենց նախարար Դերենիկ Դումանյանը. «Նման բան չի եղել, եւ քեֆ չի եղել, եւ եթե քեֆ չի եղել, ինչու պետք է բարկանայի»:

Հարցին, թե ինչու «Հարսնաքարում» ծեծված ՊՆ բժիշկների  վերաբերյալ որեւէ հայտարարություն չարեց նախարարը, պարոն  Դումանյանը վստահեցրեց, որ պատճառը ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը չէր. «Պատճառն այն է, որ հայտարարությունները միայն մամուլով չեն արվում, եւ արվում են տարբեր տեղերում: Ես ընդհանրապես գտնում եմ եւ լրագրողներին, եւ բժշկին եւ էլի մարդկանց, չի կարելի նեղացնել իրենց պարտականությունները կատարելիս եւ կատարելուց դուրս»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել