Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Եթե ՀԱԿ-ի կորիզի մեջ մի 20 հազար մարդ է մտնում, կարող են մի քանի հարյուր մարդ դուրս գալ»

Հունիս 29,2012 15:26

 ՀՀ առաջին նախագահ եւ ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքային իր վերջին ելույթում  նշել էր, որ ոչ ոք չի կասկածում, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալուց հետո Սերժ Սարգսյանը եւ ավազակապետությունը թուլացավ: Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց՝ իսկ ՀԱԿ-ը այս ընթացքում չի՞ թուլացել: Նա հարցին հարցով պատասխանեց. «Երբ անցյալ տարի մարտի 17-ին եղավ ամենամեծ հանրահավաքներից մեկը, որն արդեն հավասարազոր էր, համեմատվում էր 2008-ի փետրվարյան հանրահավաքների հետ, ՀԱԿ-ի թուլացման մասին խոսվել է ընդամենը 2010-ի նոյեմբերին, դեկտեմբերին, այն ժամանակ եղել են մեր ամենափոքր հանրահավաքները: Քաղաքական կոնյունկտուրայով զբաղվող վերլուծաբանները խոսում էին ՀԱԿ-ի թուլացման մասին: Դա լուրջ չի, հասկանում եք, եւ 2011-ի մարտյան մեր հզորությունը դա ապացուցեց: Հանրահավաքները կարող են մեծ լինել, կարող են փոքր լինել: Դա կապված է տարբեր քաղաքական գործոնների ազդեցությունից, բայց դա ոչինչ չի նշանակում»:

Ըստ Զուրաբյանի մեկնաբանության, գոյություն ունի շարժման կորիզ, դրանից դուրս մարդիկ կարող են հիասթափվել, պասիվանալ, կարող են  նորից ոգեւորվել, նորից ակտիվանալ. «Նրանք գնում են եւ գաիս են, դա շատ  նորմալ գործընթաց է: Թուլացման մասին կարող ենք խոսել միայն մեկ դեպքում, երբ փլուզվում է շարժման կորիզը: Այ նման բան ոչ միայն չի եղել, այլ եղել է հակառակը: Մեր շարժման կորիզը շատ ավելի մեծ է այսօր, շատ ավելի կազմակերպված, շատ ավելի համախմբված, շատ ավելի հույսով լի»:

Մեր հարցին՝ կորիզի մեջ ովքե՞ր են մտնում՝ պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Հիմա դուք ուզում եք, որ անուն առ անո՞ւն ասեմ, շատ են: Մի քանի հազար մարդ է: Իհարկե, կորիզն էլ է փոխվում, եթե կորիզի մեջ մի 20 հազար մարդ է  մտնում, կարող է  մի քանի հարյուր մարդ դուրս գալ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930