Լրահոս
Օրվա լրահոսը

Զուրաբյանը՝ Դավիթ Շահնազարյանի պասիվության մասին

Հունիս 29,2012 15:34

Այսօր Aravot.am-ը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ՀԱԿ առանցքային դեմքերից մեկի՝ Դավիթ Շահնազարյանի պասիվությունը: Ի պատասխան՝ նա նշեց, որ Դավիթ Շահնազարյանի մամուլի խոսնակի դերին չի հավակնում: Մեր դիտարկմանը՝ որ Դուք ՀԱԿ համակարգողն եք, պետք է, որ իմանաք՝ Ձեր առանցքային դեմքը ինչո՞ւ չի գալիս հանրահավաքներին, ինչո՞ւ դաշտում ակտիվ չէ՝ նա պատասխանեց. «Դավիթ Շահնազարյանը վերջերս շարժման  մեջ իսկապես պասիվ է, բայց  ինքը ինձ չի լիազորել որեւէ բացատրություն տալ իր անունից: Ինքը ինձ որեւէ լիազորություն չի տվել պատասխանել ձեր հարցին: Ես կարծում եմ, որ նույն համառությամբ ավելի ճիշտ է փորձել պատասխանները ստանալ իրենից»:

Լեւոն Զուրաբյանը նշեց, որ ինքը տեղյակ չէ, որ Դավիթ Շահնազարյանը Միացյալ Նահանգներ է մտադիր մեկնել՝ մշտական. «Չեմ կարծում, որ դա ճիշտ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930