Լրահոս
Օրվա լրահոսը

Գավառի գեղարվեստի դպրոցը տվեց իր հերթական շրջանավարտները

Հուլիս 03,2012 23:14

Գավառի գեղարվեստի դպրոցում ուսումնական տարվա ավարտն ազդարարվեց ցուցահանդեսի բացումով: Ցուցահանդեսում ներկայացված էին դպրոցի բոլոր սաների ձեռքի աշխատանքներն ու շրջանավարտների ավարտական գործերը: Ներկայացված աշխատանքներից հանձնաժողովի ուշադրությունը առավել գրավեցին ներկայացված կոլաժներն ու մանրանկարները:

Ցուցահանդեսի ժամանակ դպրոցի 8 շրջանավարտներ ստացան ավարտական վկայական:

Ինչպես  «Առավոտին» տեղեկացրեց Գավառի գեղարվեստի դպրոցի տնօրեն Գայանե Սանոսյանը, գեղանկարչության բաժնում սաները սովորել են 4 տարի:  Շրջանավարտներից երկուսը շարունակելու են իրենց ուսումը մայրաքաղաքի գեղարվեստի ուսումնարաններում:

Գավառի գեղարվեստի դպրոցն ունի 35-ամյա կենսագրություն եւ   ստեղծման օրվանից արվեստի ուղիներն է բացել մեծաթիվ շրջանավարտների ու արվեստասերների առաջ:

Դպրոցում սովորում է 43 աշակերտ` 5 դասարանով: Գեղարվեստի դպրոցն այս տարի ուներ երկու առաջին դասարան` 15 աշակերտով: Գավառի մշակութային կյանքում իր ամուր արմատներն ու նշանակալի դերն ունեցող դպրոցում ուսման վարձը բավականաչափ մատչելի է՝ կազմելով ամսական 1200 դրամ:

Մշակութային զարթոնքի հետ միասին`  դպրոցը վատ շենքային պայմաններ ունի, կարիք կա նաեւ տանիքի փոփոխման: Գավառի քաղաքապետարանի ներկայացուցիչը ցուցահանդեսի ժամանակ հայտնեց, որ առաջիկայում կմեկնարկի դպրոցի հիմնանորոգումը:

 

Անի ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031