Լրահոս
Օրվա լրահոսը

Հրաչյա Վարդանյան. «Երևանի Փոքր կենտրոնը պետք է ունենա քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտու կարգավիճակ»

Հուլիս 07,2012 13:30 Share

 Երևանի Փոքր կենտրոնի կառուցապատումն օրենսդրորեն կարգավորելու առաջարկով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N392-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբին  է  դիմել նույն խմբի անդամ` Հրաչյա Վարդանյանը:

Նա առաջարկում է հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ՀՀ վարչապետի հաստատմանը ներկայացնել մի որոշման նախագիծ, որով կսահմանվի ՀՀ վարչապետի 2012թ. ապրիլի 5-ի N301-Ա, մայիսի 3-ի N392-Ա որոշումներով ստեղծված հանձնաժողովի աշխատակարգը, անդամների կարգավիճակն ու լիազորությունները: Ըստ առաջարկության հեղինակի՝ դա հնարավորություն կտա աշխատանքային խմբի յուրաքանչյուր անդամի իրացնել իր իրավունքները:

Հրաչյա Վարդանյանը գտնում է, որ պետական և մայրաքաղաքային գործառույթները լիարժեք ապահովելու համար անհրաժեշտ է լրացումներ կատարել «Երևանի մասին» ՀՀ օրենսդրությունում, մասնավորապես համադրել քաղաքաշինության ոլորտում «պետության և համայնքի հնարավոր ոչ միատեսակ շահերը»:

Առաջարկության հեղինակը նշում է, որ Երևանի Փոքր կենտրոնը պետք է ունենա «քաղաքաշինական հատուկ կարգավորման գոտու» կարգավիճակ, որտեղ վերահսկողության խստացման միջոցով պետք է  բարձրացվի քաղաքաշինական գործունեության որակը, իսկ հնարավոր սխալներից խուսափելու համար խնդիրների լուծման գործընթացներում պետք է ապահովել հասարակության ներգրավվածությունը` ընդհուպ մինչև հանրաքվեի անցկացումը:

«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031