Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր փնտրում օձը «Ասպարեզ» ակումբի մոտ

Օգոստոս 01,2012 10:56 Share

Հուլիսի 31-ին, ժամը 14:30-ին Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի մոտ մեր աշխատողներն  օձ են նկատել: Ակումբի աշխատակիցները  ահազանգել են Շիրակի մարզի փրկարարական վարչություն, որպեսզի փրկարարները գան, տանեն օձին, քանի որ այն կարող էր վտանգավոր լինել բնակիչների եւ ակումբի աշխատողների համար:

-Առաջինը ես տեսա օձին: Սկզբում մտածեցի, որ թունավոր է, հետո աչքերի կլորությունից հասկացա, որ թունավոր չէ, քանի որ թունավոր օձի աչքերը սովորաբար կատվի  աչքերին է նման եւ թույլ տվեցի, որ օձը ոտքերիս փաթաթվի,-մեզ հետ զրույցում նշեց տպագրիչ Գագիկը:

ԱԻՆ աշխատողները համապատասխան տարայով լորդու տեսակի օձին տեղափոխեցին անվտանգ տարածք:

Անահիտ Սիմոնյան

«Ասպարեզ»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել