Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

Սեւանում կոկորդիլոս չկա, փրկարարներին զանգելու համար էլ հեռախոսահամարը միշտ հասանելի է

Օգոստոս 01,2012 13:09

ԱԻՆ ջրափրկարարական հատուկ ջոկատի հրամանատար Սամվել Մկրտչյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Սեւանում կուրորտային սեզոնի ընթացքի եւ ԱԻՆ ջրափրկարարական ջոկատի աշխատանքի մասին:

Այս տարի եղել է 5 դեպք, որից 3-ը փետրվար ամսին է եղել, իսկ լողասեզոնին 2 դեպք: Հայտնաբերվել է 4 դիակ, կան 14 փրկվածներ:

Այս տարի մյուս տարիների հետ համեմատ դժբախտ դեպքերը քիչ են եղել:

Նշվեց, որ ջրափրկարարական հատուկ ջոկատն ունի 43 հիմնական, եւ 3 սեզոնային աշխատող. «Մեր կողմից հսկվող տարածքներում տեղադրված են լողանշաններ, եւ իրականացվում է շրջայցային հսկողություն: Ջրահեղձման պատճառները հիմնականում հետեւյալն են՝ մարդկանց հիվանդությունները, ալկոհոլի ազդեցությունը»:

Ըստ Մկրտչյանի՝ դեպքերը հիմնականում լինում են իրենց կողմից չհսկվող տարածքներում, հետուաբար խորհուրդ տվեց լողալ կամ մարդաշատ վայրերում, կամ՝ այն տարածքներում, որոնք հսկվում են, կան լողանշաններ՝ «մի անցեք այն սահմանը, որտեղ դրված է լողանշանը»:

Խեղդվողները հիմնականում տղամարդիկ են լինում, նշեց Մկրտչյանը, դա էլ ըստ նրա պայմանավորված է գինովցած լինելու փաստով. «Կանայք կամ քիչ են խմում, կամ էլ՝ ափին մոտ լողում»:

Ինչ վերաբերվում է այս տարի փրկված 14 հոգուն, ապա վերջինները միայն գրանցվածներն են, կան մարդիկ, որոնք չեն ուզում ներկայանալ, գրանցվել, հետեւաբար նրանց թիվն ավելի շատ է:

Մկրտչյանը հերքեց տարածված այն տեսակետը, թե, փրկարարները խեղդվողին փրկելու համար գումար են պահանջում. «30 տարվա իմ պրակտիկայում նման բանի չեմ հանդիպել, դատարկ խոսակցություններ են, մի ժամանակ էլ ասում էին՝ Սեւանում մի լողացեք, կոկորդիլոս կա, գնացեք Ջրաշխարհ. սա զուտ բիզնեսի համար տարածվող խոսակցություններ են»:

Անհրաժեշտ անվճար հեռախոսահամարները, որոնք պետք է իմանան Սեւանում լողացող քաղաքացիները՝ հետեւյալն է 099264102, կամ 911: Aravot.am-ին ի պատասխան, թե հնարավոր է, որ այդ հեռախոսահամարներն անհասանելի լինեն՝ պրն Մկրտչյանը բացառեց:

Նա նաեւ հավելեց, որ եղել է դեպք, երբ երկու եղբոր ռետինե նավակի վնասելու պահին, փրկել է հեռախոսը, որն այդ ժամանակ նրանց մոտ է եղել, կարողացել են զանգել ու փրկարարներն արագ դեպքի վայր են հասել:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031