Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն ՀԱԿ ակտիվիստներին քաղբանտարկյալ չի համարում

Օգոստոս 04,2012 10:29

Բարգավաճ Հայաստան կուսակցության երիտասարդական թևի ղեկավար, պատգամավոր Վահե Էնֆիաջյանը «Առաջին լրատվական»-ին ասել է, որ Հայ ազգային կոնգրեսի երիտասարդ ակտիվսիտների դատավճռի խնդիրը իրավական հարթության խնդիր է: Այլ կերպ ասած, Բարգավաճ Հայաստանը նրանց չի համարում քաղաքական բանտարկյալ կամ քաղհալածյալ, ինչպես համարում է Հայ ազգային կոնգրեսը:

Բայց, Կոնգրեսը արդեն հայտարարել է, որ ինքը Բարգավաճ Հայաստանին ոչ մի վատ բան չի ասելու: Հետաքրքիր իրավիճակ է ստացվում: Երբ հանկարծ ընդդիմադիր դաշտից որևէ մեկը չի մասնակցում երիտասարդ ակտիվիստների ազատության համար ակցիաներին, կամ եթե հանկարծ օրը մի քանի անգամ չի հայտարարում, որ նրանք քաղբանտարկյալ են, արժանանում է Կոնգրեսի և նրա այսպես ասած ջերմեռանդ համախոհների սուր, կոշտ, և իհարկե կոպիտ քննադատությանը: Բայց ահա Կոնգրեսի թեթև ձեռքով Հայաստանի ժողովրդավարական ապագայի հույս հռչակված Բարգավաճ Հայաստանը, երբ հայտարարում է, որ խնդիրն իրավական է, այսինքն ոչ մի քաղաքական բան չկա՝ Կոնգրեսը լռում է:

Այս հանգամանքը անշուշտ որևէ մեկնաբանության կարիք երևի թե այլևս չի զգում և փաստն ինքնին այնքան խոսուն է, որ խոսքերն ինչպես ասում են՝ ավելորդ են: Իսկ Հայաստանի ժողովրդավարական ապագայով և երկրում իրապես քաղաքացիական փոփոխությունների համար պայքարող ակտիվ ու անկեղծ հանրույթը թող գնահատի, թե Կոնգրեսի նմանօրինակ պահվածքը ինչքանով է ազնիվ ակտիվ և անկեղծ քաղաքացիների հանդեպ, ինչքանով է ընդհանրապես ազնիվ որպես Հայաստանի ժողովրդավարացման համար պայքարի մասին հայտարարող ուժի պահվածք, երբ նման քնքույշ կերպով խնայվում է Բարգավաճ Հայաստանը և անխնա քննադատության արժանանում որևէ մեկը, ով կհամարձակվի չասել այն, ինչ կուզի Կոնգրեսը և չասել այն ժամանակ, երբ որ կուզի Կոնգրեսը:

 «Ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031