Լրահոս
Օրվա լրահոսը

Հրդեհներ` խոտածածկ տարածքներում

Օգոստոս 05,2012 11:35 Share

Օգոստոսի 4-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Սյունիքի մարզի Շաքի գյուղում այրվել է 10 հակ պահեստավորված անասնակեր, Վայոց ձորի մարզի Զառիթափ գյուղի 8-րդ փողոցի 7 տան բակում` 800 հակ անասնակեր, Կոտայքի մարզի Սոլակ գյուղի արևմտյան հատվածում` 30 հա խոտածածկ տարածք, Հրազդան գետի մոտակայքում` 1,5 հա մակերեսով խոտածածկ տարածք:

Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:

ԱԻՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել