Լրահոս
Օրվա լրահոսը

21-րդ դարում էշով փայտ են կրում

Օգոստոս 10,2012 16:26 Share

Նոյեմբերյան-Իջեւան ճանապարհի Ոսկեպար-Կիրանց շրջանցիկ հատվածով երթեւեկելիս հաճախ կարելի է տեսնել անտառից սահմանամերձ  գյուղ փայտի կտոր քարշ տվող ոսկեպարցիների: Անտառը Ոսկեպար գյուղի վերեւում է , ներքեւ վառելափայտ քարշ տալը ֆիզիկական մեծ ջանքեր չի պահանջում: Ոսկեպարը, ինչպես նաեւ Ադրբեջանին սահմանամերձ   Ոսկեվան, Բաղանիս, Բարեկամավան, Կոթի,  Ջուջեւան գյուղերը  գազաֆիկացված չեն, չնայած համապետական ամեն ընտրությունից առաջ իշխանությունները դրանք շուտափույթ գազաֆիկացնելու խոստումներ են տալիս: Գազաֆիկացված չեն նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի` Վրաստանին սահմանակից գյուղերը` Բագրատաշենը, Դեբեդավանը, Դեղձավանը, Պտղավանը: Այս լուսանկարն արվել է  Բերդ քաղաքում, որը գազաֆիկացված է : Սահմանամերձ  գոտու  կարիքավոր  բնակիչների համար անտառից էշով փայտ կրելը  տները ջեռուցելու մատչելի միջոց է:

 

Ոսկան Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել