Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազգային փոքրամասնությունը խառնում են սեռական փոքրամասնության հետ». Կայացավ Երիտասարդական ակումբների (FYCA) համաժողովը (Ֆոտոշարք)

Օգոստոս 10,2012 18:25

Այսօր Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացավ Երիտասարդական ակումբների (FYCA) համաժողովը: FYCA-ի նախագահ Ատոմ Մխիթարյանի խոսքով, երիտասարդական ակումբները  երիտասարդների խմբեր են, ովքեր ցանկանում են իրականացնել ծրագրեր: Իր կարծիքով, ծրագրերի իրականացման ընթացքում երիտասարդները չպետք է ունենան որեւէ սահամանափակում. «Օրինակ` Եվրոպական երկրներում պարդադիր չէ, որ կառույցը գրանցված լինի որպես հասարակական կազմակերպություն: Առանց որեւէ սահմանափակումների` պետք է թողենք, որպեսզի նրանք իրականացնեն ցանկացած ծրագիր: Շատ կարեւոր է երիտասարդների շփումը միմյանց հետ: Դրա համար էլ կազմակերպեցինք այս համաժողովը»:

Համաժողովի ընթացքում կքննարկվեն երիտասարդներին հուզող խնդիրները եւ կփորձեն գտնել դրանց լուծումներ: Սպորտի եւ երիտասարդության հարցերով նախարարության ներկայացուցիչ Վերոնիկա Բաղդասրյանը հուսով է, որ կգտնվեն խնդիրները եւ կտրվեն լուծումներ:
Աստղիկ Ավետիսյանը, ով միշտ գտնվել է FYCA-ի կողքին, այս համաժողովին նոր դեմքեր է հանդիպել, ինչի համար շատ ուրախ է. «Ցանկանում եմ, որ աշխատանքի վերցնելիս առաջին հերթին հաշվի առնվի նրանց հասարակական գործունեությունը»,- ասաց նա:
«Հայասա» հասարակական կազմակերպությունը նույնպես մասնակցում էր համաժողովին: Հիմնադիր Սուրեն Մկրտչյանի խոսքով, այն ստեղծվել է ազգային փոքրամասնությունների երիտասարդների համախմբման համար, FYCA-ի կազմակերպած համաժողովին առաջին անգամ չեն մասնակցում. «Համաժողովի ընթացքում մենք բարձրացնելու ենք ազգային փոքրամասնությունների երիտասարդների խնդիրը. կա հասարակության մի ստվար զանգված, ովքեր ազգային փոքրամասնությունը խառնում է սեռական փոքրամասնության հետ: Նման երիտասարդների համար դժվար է լինում հասարակության մեջ ինտեգրումը: Մենք առաջարկելու ենք, որ տարբեր հասարակական կազմակերպություններ իրենց մոտ վերցնեն ազգային փոքրամասնություն համարվող երիտասարդների, որպեսզի լուծվի մեզ անհանգստացնող խնդիրը»,- ասաց Սուրեն Մկրտչյանը:

 

Արամ Արարատյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031