Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ է ձեռնտու Արայիկ Քոթանջյանի` հրաժարականի մասին կեղծ լուրը»

Օգոստոս 14,2012 17:21

Այսօր լուրեր են տարածվել, որ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հրաժարական է տվել:

Թե որքանո՞վ են այս լուրերը համապատասխանում իրականությանը, Aravot.am-ը ճշտեց Երեւանի քաղաքապետարանից, որտեղից մեզ վստահեցրին, որ նման բան չկա. «Այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում: Ավելին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը շատ գոհ է Արայիկ Քոթանջյանի աշխատանքից, հետեւաբար նրա հրաժարականի մասին խոսք անգամ լինել չի կարող: Այսօր էլ պարոն Քոթանջյանը ներկա է եղել աշխատանքային խորհրդակցությանը: Եթե կան մարդիկ, որոնք չեն հավատում, կարող են մեր պաշտոնական կայքէջում` լրահոսի մեջ կարդալ եւ տեսնել նկարները: Արդեն մեկ ամիս է պարբերաբար նման լուրեր են տարածվում եւ անհասկանալի է` թե դա ո՞ւմ ձեռքի գործն է, եւ ո՞ւմ է ձեռնտու  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի մասին նման ստահոդ լուրեր տարածելը»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031