Լրահոս
Օրվա լրահոսը

Բռնաբարության մեջ կասկածվող դասախոսը ներկայացել է ոստիկանություն

Օգոստոս 14,2012 18:30

Քիչ առաջ Ոստիկանության Վանաձորի բաժին է ինքնակամ ներկայացել Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի դասախոս Արամ Համբարյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը` Արամ Համբարյանը դեպքի առթիվ արդեն բացատրություն է տվել: Նա ասել է, որ ինքը ամուսնության նպատակով մտերմություն է արել ուսանողուհու հետ: Սակայն մի քանի անգամ համացանցում տեսել է, որ նա ինչ-որ տղայի հետ նամակագրական կապի մեջ է, ինչից ելնելով էլ` դասախոսը հրաժարվել է ամուսնանալուց, և ըստ դասախոսի, աղջիկը փորձում է այսկերպ` շանտաժով «տիրանալ» իրեն:

Քննիչի որոշմամբ, նշանակվել են մի շարք փորձաքննություններ: Այս պահին նախապատրաստվում են նյութեր, իսկ քրեական գործ դեռևս չի հարուցվել:

Հիշեցնենք, որ երեկ` օգոստոսի 13-ին, Լոռու մարզի Դատախազությունից Ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկվել այն մասին, որ իրենց է դիմել Լոռու մարզի 21-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ իր նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարվել: Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների` ւսանողուհին դատախազությանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս, 32-ամյա Արամ Համբարյանը Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում 2011թ-ի հուլիսի վերջերին իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հուլիսի 31-ին «Լոռի» հանգստյան տանը նույն բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ: Աղջկա խոսքերով` դասախոսը սպառնացել է, որ եթե աղջիկը չհամաձայնվի և աղմուկ բարձրացնի, ինքը նրան ինստիտուտից դուրս է թողնելու:

Ըստ shamshyan.com-ի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել