Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը

Նոյեմբեր 13,2026 22:11 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Փիթեր Անդրեոլիի համանախագահությամբ կայացել է ՀՀ և ԱՄՆ-ի միջև ստորագրված համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը` տեսակապի ձևաչափով։

Կողմերն անդրադարձ են կատարել համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրությամբ նախանշված ոլորտային նախաձեռնությունների կատարման ընթացքին, ԹՐԻՓՓ նախագծի իրականացմանն առնչվող հարցերին, ինչպես նաև ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների այլ օրակարգային թեմաներին:

Քննարկումների առանցքում են եղել էներգետիկայի, կարևորագույն հանքանյութերի և հազվագյուտ հանածոների, ինչպես նաև կրթական և մշակութային համագործակցությանը վերաբերող հարցեր:

 

Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել