Լրահոս
Օրվա լրահոսը

Պատվիրակության անդամները Աբու Դաբիում շրջայց են կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում

Նոյեմբեր 13,2026 19:40 Share
Աջակցեք aravot.am-ին

ՀՀ ՊՆ ռազմաբժշկական ապահովման վարչության պետ, գեներալ-մայոր Գեղամ Փաշիկյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-13-ը Աբու Դաբիում մասնակցել է Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի 46-րդ համաժողովին։

Պատվիրակության անդամները համաժողովի շրջանակում մասնակցել են կոմիտեի կազմում գործող բժշկագիտական սեմինարներին, շրջայց կատարել ռազմաբժշկական սարքավորումների և նորագույն տեխնոլոգիաների ցուցահանդեսի տաղավարներում։

Գեներալ-մայոր Փաշիկյանը հանդիպումներ ու քննարկումներ է ունեցել Ռազմական բժշկության միջազգային կոմիտեի ղեկավար կազմի և համագործակցող երկրների ռազմաբժշկական ծառայությունների ղեկավարների հետ։

 

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել