Լրահոս
Օրվա լրահոսը

«Վստահ ենք, որ քաղաքացիները կանեն ճիշտ ընտրություն եւ կիրակի օրը կունենանք Ուժեղ Սպիտակ».,- «Ուժեղ Հայաստանը» մասնակցում է Սպիտակի ՏԻՄ ընտրություններին

Նոյեմբեր 27,2026 17:08 Share
Աջակցեք aravot.am-ին

«Վերջին օրերին մեր խմբակցության պատգամավորները ակտիվ մասնակցություն են ունենում քարոզարշավին։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ բնակչությունը բավականին ակտիվ է, մտածում է իր քաղաքի մասին, իրեն հետաքրքրում է քաղաքի ապագան»,- ՏԻՄ ընտրությունների քարոզարշավի վերջին օրը Սպիտակում ասաց ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։։

«Գիտեք, որ մեր թեկնածուն՝ Արման Ավետիսյանը, բավական մեծ ծրագրով է հանդես գալիս։ Եվ վստահաբար կարելի է ասել, որ քաղաքացիների հետ շփվելիս տեսել ենք, որ քաղաքացիները տեղյակ են, հետաքրքրվում են։ Շատ մեծ վստահությամբ կարելի է ասել, որ կիրակի օրը մասնակցությունը բավականին մեծ է լինելու։ Եվ շատ մեծ հույս ունենանք, որ քաղաքացիները կկատարեն ճիշտ ընտրություն եւ մենք կիրակի օրը կունենանք Ուժեղ Սպիտակ եւ Ուժեղ Հայաստանն էլ կսկսվի Ուժեղ Սպիտակից»,-ամփոփիչ քայլերթի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավորը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել