Լրահոս
Օրվա լրահոսը

Վերանորոգվում է Եղվարդի ջրագիծը

Օգոստոս 28,2012 14:12 Share

 Օգոստոսի 28-ին ժամը 10.00-22.00, ջրագծի վերանորոգման աշխատանքների հետ կապված, դադարեցվել է Եղվարդի Շիրակի փողոցի, Երևանյան և Նատի թաղամասերի ու հարակից տարածքների ջրամատակարարումը:

 Ինչպես տեղեկացրեց ընկերության «Արևմուտք» շահագործման տնօրինության  «Գյուղեր» տեղամասի գլխավոր ճարտարագետ Աշոտ Ղազարյանը, վթարվել է Նոր Գեղիի պոմպակայանից դեպի Եղվարդ եկող 300մմ տրամագծով ջրագիծը: Ընդ որում, բավականին անհարմար վայրում, խնձորի այգիների մեջ, ինչը խիստ դժվարացնում է համապատասխան տեխնիկայի կիրառումը:

Այնուամենայնիվ աշխատանքներն ընթանում են նախատեսվածի համաձայն և արդեն այսօր երեկոյան կվերսկսվի Եղվարդ քաղաքի նշված թաղամասերի ջրամատակարարումը:

 «Երևան Ջուր» ՓԲԸ

Հաղորդակցության բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել