Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Կապանի քաղաքապետի ինքնաբացարկի մասին

Օգոստոս 30,2012 22:57

ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով, Կապանի գործող քաղաքապետը ինքնաբացարկի է դիմել, երբ հասկացել է, որ ՀՀԿ թեկնածուի հաղթելու շանսերն ավելի մեծ են: «Բոլոր ազդեցիկ ուժերը Կապանում պաշտպանում են Հանրապետական թեկնածուին, գնացեք Կապան ու հարցրեք` ո՞ւմ շանսերն են բարձր: Նույն այդ քաղաքապետին  ժամանակին  սատարել են նաեւ մեր՝ Հանրապետական  ընկերները, այսօր Հանրապետական կուսակցության բոլոր տեղի կառույցները սատարում են ՀՀԿ թեկնածուին, եւ տրամաբանական եմ համարում, որ մարդը  ծանր ու թեթեւ է արել իր  շանսերը ու հասկացել, որ ընտրվող քաղաքապետը կլինի Հանրապետական թեկնածուն»,- այսօր ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց պարոն Շարմազանովը:

Նա ասաց, որ  Կապանի քաղաքապետին ՀՀԿ-ի կողմից ճնշումների մասին խոսակցությունները բամբասանքներ են. «Եթե որեւէ քաղաքացի վախենում է իր բարեկամներից, ընկերներից, իր ճակատագրի համար կամ ճնշումներ են գործադրվում, այդ հարցը պետք է ուղղել այն մարդուն,  որը նման հայտարարությամբ է հանդես եկել,  այլ ոչ թե կուսակցությանը»:

ՀՀԿ գործադիր մարմնի նիստում, պարոն Շարմազանովի խոսքերով,  քննարկվել են ներկուսակցական կազմակերպչական հարցեր,  ՏԻՄ առաջադրման խնդիրներ: Նիստը վարել է կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Ըստ պարոն Շարմազանովի,  ՀՀԿ-ն կարեւորում  է ՏԻՄ ընտրությունները. «Դրանք պետք է անցնեն բարձր մակարդակով, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը որդեգրել է  Հայաստանի համակարգային ժողովրդավարացման բարեփոխումների փուլը: Ընտրությունները չպետք է զիջեն իրենց որակով խորհրդարանական  ընտրություններին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031