Լրահոս
Օրվա լրահոսը

Հետեւելու ենք իշխանությունների հետագա քայլերին

Սեպտեմբեր 01,2012 13:07

Facebook  սոցցանցում գործող «Իրազեկ եւ կողմնորոշված սերունդ» խումբը դատապարտում է մարդասպանության համար ցմահ ազատազրկման դատապարտված վախկոտ հանցագործ Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու՝ Հունգարիայի կաշառված իշխանությունների ճղճիմ որոշումը։

Խումբը հավանություն է տալիս այս քստմնելի արարքով վարկաբեկված Բուդապեշտի հետ բոլոր տեսակի պաշտոնական կապերը խզելու մասին ՀՀ նախագահի համարժեք որոշմանը։
Միաժամանակ խումբը կոչ է անում ՀՀ իշխանություններին հանցագործին համապատասխան պատժի ենթարկելու արդար խնդիրը հետապնդել ոչ միայն միջազգային ասպարեզում, այլեւ վերլուծել հայոց ազգի համար այսպիսի վիրավորական հանգուցալուծման հարցում Երեւանի արտաքին քաղաքականության հնարավոր բացթողումները։
Մենք կոչ ենք անում ՀՀ իշխանություններին ամենախիստ քայլերով ապահովել Հայաստանի եւ Արցախի սահմանները պաշտպանող մեր լավագույն զավակների՝ խիզախ հայ մարտիկների արժանապատվությունն ու անձեռնմխելիությունը ոչ միայն արտերկրում, այլեւ բուն Հայաստանում եւ Արցախում։
Արտակ Նազարյանի, Վահե Ավետյանի եւ տասնյակ ուրիշ զինվորների ողբերգությունը վկայում է այդ ասպարեզում աղաղակող անարդարությունների մասին։ Մենք կարող ենք միջազգային ատյաններում արդարություն պահանջել միայն մի դեպքում. երբ նախեւառաջ բուն Հայրենիքում ենք պաշտպանում ու արժեւորում մեր զինվորին։
Խումբը մշտապես հետեւելու է նահատակ զինվոր Գուրգեն Մարգարյանի արդար դատին եւ Ադրբեջանի հետ չհայտարարված պատերազմում գտնվող Հայրենիքի պաշտպանների հիմնարար իրավունքների ապահովմանը միտված Հայաստանի իշխանությունների հետագա քայլերին:

 

«Ւրազեկ եւ կողմնորոշված սերունդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930