Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդ, ով գողացավ շուրջ 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք 20 000 հազվադեպ հանդիպող գիրք

Սեպտեմբեր 04,2012 19:26

Սթիվեն Բլումբերգ. ահա այսպես է  աշխարհում ամենաշատ գիրք գողացած մարդու  անունը: 20 տարվա ընթացքում նա հասցրել է շրջել 268 գրադարաններով և գողանալ 20 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 20 000 կարևոր գրքեր: Բլումբերգը գրքի մեծ սիրահար էր ու տառապում էր շիզոֆրենիայով, ինչն էլ նրան դրդում էր նորանոր գողության, քանի որ չէր հիշում, թե որ գրքերն են արդեն իր ձեռքում: Հանցանքը բացահայտվելուց հետո պարզվեց, որ բոլոր գրքերը գտնվում են նորմալ վիճակում ,և չկա որևէ պակաս գիրք, քանի որ Բլումբերգը իր այդ 20 տարիները ծախսել էր կամ գիրք գողանալու կամ էլ այդ գրքերը ընթերցելու վրա:

Եվրոպայի ամենահզոր ջրվեժի`Դետիֆոսի ձայնից հնարավոր է նույնիսկ մի պահ խլանալ: Ջրվեժը գտնվում է հյուսիս -արևելյան Իսլանդիայում, Իյոկուլսաու-աու-Ֆյոդլոմ գետի վրա:

1783 թվականին Իսլանդիայում ժայթքած Լաքի հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի և հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:

Արեգակնային համակարգի ամենամեծ արբանյակը` Գանիմեդը, իր չափերով մեծ է Մերկուրի մոլորակից:

1867 թ. ԱՄՆ-ն 7,2 միլիոն $-ով Ռուսական կայսրությունից գնեց Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930