Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարութ, ես զարմացա քո վոկալային տվյալների վրա». Կարծիքներ Հասմիկ Կարապետյանի և ԴերՀովայի նոր երգի տեսահոլովակի մասին

Սեպտեմբեր 10,2012 19:17

Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան իրենց երկրպագուներին ուրախացրեցին նոր տեսահոլովակով. «Անհնարը». այսպես է կոչվում այն երգը, որի տեսահոլովակը դեռ մի քանի ժամ է, ինչ տեղադրվել է Youtube-ում, և արդեն հասցրել է գրանցել 80-ից ավելի դիտում: Երգի երաժշտության հեղինակը Հասմիկ Կարապետյանն ու ԴերՀովան են, խոսքերը ևս գրել է Հասմիկը: Մի քանի ժամվա ընթացքում երկրպագուների ահռելի բանակն անցավ մեկնաբանությունների ու կարծիքների արտահայտման. դա նկատվում էր հատկապես երգիչների ֆեյսբուքյան էջերից. «Անհնար էր ուղղակի, որ այս համագործակցության արդյունքը վատը լիներ: Շատ լավն ա, համատարած միօրինակությունից տարբերվող», «ԴերՀովա ջան, Հասմիկ Կարապետյան ջան, շնորհավորում եմ ձեզ. Հարութ, ես զարմացա քո վոկալային տվյալների վրա, ինչը շատ դուրս եկավ, բրավո, իսկ Հասոն, դե խոսքեր չկան տաղանդավոր լավ երգչուհի, ում շատ եմ սիրում», «Ինչպես միշտ եթե ԴերՀովա, ապա ճաշակ, որակ, նորություն, տեքստային իմաստ և այլն…շնորհավորում եմ, իրոք շատ լավնա»:

Ստորև ներկայացնում ենք «Անհնարը».

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930