Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրապետության բոլոր քաղաքներում բացօթյա հրաձգարաններ կկառուցվեն

Դեկտեմբեր 29,2016 20:30 Share
Աջակցեք aravot.am-ին

Կառավարությունը հավանություն է տվել հրաձգություն մարզաձևի զարգացման հայեցակարգին: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը վեցամսյա ժամկետում կմշակի և կառավարություն կներկայացնի հայեցակարգից բխող ՀՀ հրաձգություն մարզաձևի զարգացման ռազմավարությունը և միջոցառումների իրականացման 2018-2024 թթ. ծրագիրը: Ըստ հիմնավորման՝ հրաձգություն մարզաձևը զարգացնելու և ՀՀ բնակչությանը զենքով ինքնապաշտպանություն սովորեցնելու համար, մասնավորապես, անհրաժեշտ է հանրապետության բոլոր քաղաքներում 2018-2024թթ. կառուցել բացօթյա հրաձգարաններ:

Անհրաժեշտ է նաև առաջիկայում վերանորոգել եղած հրաձգարանները և դրանք ապահովել զենքով ու զինամթերքով: Հրաձգարանների կառուցումը հաջորդող տարիներին պետք է կրի շարունակական բնույթ:

Մարզաձևի զարգացման կարևորագույն նախապայմաններից է հանրակրթական դպրոցներում, նախնական, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում կրակելու հմտությունների ուսուցանումը նախնական զինվորական պատրաստության դասաժամերին:

Տարեվերջյան նիստի ավարտին Կարեն Կարապետյանը շնորհավորել է բոլորի Նոր տարին և Սուրբ ծնունդը. «Լավ հանգստացեք, լավ եռանդով վերադարձեք, որովհետև 2017 թվականի ռեժիմը լինելու է շատ ավելի ծանր»:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anahit says:

    Գրեք խնդրում եմ,իմ 29 տարի առաջվա միտքն ո՞վ է իրականացրել: