Լրահոս
Օրվա լրահոսը

Վաճառքի հանված Գինեսի գրքի նոր ռեկորդները

Սեպտեմբեր 14,2012 18:40

Այսօրվանից վաճառքի է հանվել Գինեսի ռեկորդների նոր գիրքը, որտեղ կան ամենատարբեր բնույթի ռեկորդներ: Ռեկորդակիրների շարքում հայտնվել է Գերմանիայում բնակվող աշխարհի ամենածեր մարմնամարզուհին` ֆիզկուլտուրայի նախկին ուսուցչուհի 86-ամյա Իոհան Կասսը:

Գրքում է հայտնվել գերմանացի մեկ այլ ռեկորդակիր`52-ամյա Բետտինա Դորֆմանը, ով ունի բարբի տիկինիկների ամենախոշոր հավաքածուն: Նա իր առաջին տիկնիկը գնել է 1993 թ-ին: Ներկայումս նրա հավաքածուի մեջ կան մոտ 15 հազար բարբի տիկնիկներ:

Ճապոնացի դիզայներ Կաձուհիրո Վատանաբեն Նյու Յորքում ցուցադրել է ամենաբարձր իրոկեզը: 113 սմ երկարությամբ սանրվածքը ևս ընդգրկվել է Գինեսի 2013 թվականի ռեկորդների գրքում:

Ամենածանր մարմնամարզուհին է ճանաչվել սումոյի մարզիկ լոնդոնցի Շարրան Ալեքսանդերը, ում քաշը  203,2 կգ է:

Գինեսի ռեկորդների գրքի նոր հրատարակության մեջ մտել են նաեւ ամենախոշոր ձին`213 սմ. հասակով, ամենափոքր ցուլը, որի հասակը  76 սմ է, Զեւս անունով շունը, որը գրքում գրանցված է որպես աշխարհի ամենաբարձրահասակ շուն, նրա հասակը 1 մ 12 սմ է: 70 կգ-անոց շան տիրուհին նրան օրական 14 կգ կեր է տալիս և շատ այլ զարմանահրաշ ու ապշեցնող ռեկորդներ:

Անդրանիկ Ջալալյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930