Լրահոս
Օրվա լրահոսը

Կոնգրեսականը կոչ է արել դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի ծրագրերին

Սեպտեմբեր 28,2012 16:38

Հովարդ Բերման

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների  հանձնաժողովի անդամ, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հովարդ Բերմանը կոչ է արել Պետդեպարտամենտին արգելափակել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին՝ ի պատասխան Ալիեւի կառավարության կողմից մարդասպան Սաֆարովին ներում շնորհելու։

ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին Բերմանի բավական կոշտ բովանդակությամբ նամակը տարածել է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Նամակում կոնգրեսականը նշել է Սաֆարովին ազատ արձակելու վերաբերյալ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի խիստ արձագանքի մասին եւ միեւնույն ժամանակ հավելել. – «Իմ կարծիքով, սակայն, ներման այդ նողկալի բնույթը, ինչպես նաեւ համատեքստը, որում իրականացվել է այդ զարհուրելի հանցագործությունը, պահանջում են ավելին` ավելի խիստ եւ իմաստալից արձագանք»։

Հովարդ Բերմանը մատնանշել է կոնկրետ գործողություններ, որոնք Պետդեպարտամենտը կարող է իր վրա վերցնել, մասնավորապես, համատեղ բողոք արտահայտել Ալիեւեին ՆԱՏՕ-ի անդամ բոլոր պետությունների կողմից, դադարեցնել Ադրբեջանի մասնակցությունը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի բոլոր միջոցառումներում, քանի դեռ Ադրբեջանի առաջնորդը չի հրաժարվել մարդասպանին ներելու եւ հերոսացնելու քայլերից, չի վերադարձրել նրան բանտ կամ էլ ետ չի հանձնել Հունգարիային՝ այնտեղ իր ցմահ բանտարկությունը կրելու։

Դեմոկրատ կոնգրեսականը հորդորել է Հիլարի Քլինթոնին անհապաղ կասեցնել ռազմական ամեն տեսակի օգնությունը, ինչպես նաեւ զենքի մատակարարումը Ադրբեջանին։

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930