Լրահոս
Օրվա լրահոսը

Բուդապեշտում պղծվել է Աթաթուրքի հուշարձանը

Հոկտեմբեր 08,2012 17:15

Հունգարիայի մայրաքաղաքի 19-րդ թաղամասում տեղադրված` Թուրքիայի արդի հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հուշարձանը պղծվել է։

Ինչպես փոխանցում է 1news.az ինտերնետային պարբերականը`  վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները, արձանի վրա կարմիր ներկով վիրավորական արտահայտություններ են գրվել։

Ադրբեջանական այլ աղբյուրներ, իրենց հերթին, հայտնում են, որ դեպքը տեղի է ունեցել անցած գիշեր։

Աթաթուրքի հուշարձանը Բուդապեշտում կանգնեցվել է սեպտեմբերի 29-ին։ Տեղի հայ համայնքը երկրի արտգործնախարարությանը կոչ էր արել թույլ չտալ արձանի տեղադրումը ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնման հետ կապված սկանդալի ֆոնին։ Սա ադրբեջանական լրատվամիջոցներին առիթ է տվել պնդելու, թե արձանը պղծել են հայերը։

Հունգարական ոստիկանությունը, մինչդեռ, հայտնել է միայն, որ փնտրում է արարքի հեղինակներին։

«Ազատություն» ռադիոկայա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031