Լրահոս
Օրվա լրահոսը

Այիմդոս Բոզժիգիտով. «Այսօր քաղաքական երկխոսութունը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ գտնվում է ամենաբարձր կետում»

Հոկտեմբեր 09,2012 19:06

Այսօր Սյունիքի մարզպետարանում Հայաստանում Ղազախստանի  դեսպանության, գոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության  վերլուծական կենտրոնի եւ Սյունիքի մարզպետարանի նախաձեռնությամբ` Հայաստան-Ղազախստան դիվանագիտական հարբերությունների հաստատման 20-ամյակի շրջանակներում,  տեղի ունեցավ  «Աշխարհը առանց միջուկային զենքի. Ղազախստանի եւ Հայաստանի միջազգային ջանքերը», «Հայաստանի եւ Ղազախստանի միջև  20 տարվա
համագործակցություն եւ  փոխըմբռնում» թեմաներով կոնֆերանս:

Կազմակերպիչները կոնֆերանսի  անցկացման վայրն ընտրելիս հաշվի են առել այն փաստը, որ Սյունիքը ստրատեգիական նշանակություն ունեցող կենտրոն է: Կոնֆերանսի ժամանակ ներկայացվեցին միջուկային զենքից հրաժարվելու ուղղությամբ Ղազախստանի կողմից ձեռնարկած քայլերը, դրան միտված նախաձեռնությունները, մանրամասն խոսվեց Հայաստան-Ղազախստան սերտ ու վստահության վրա հիմնված համագործակցության ու առկա առաջընթացի մասին, միաջազգային մակարդակի կարեւոր  միջոցառումների ժամանակ Ղազախստանի կատարած գնահատելի քայլերի ու դրանց դրական հետեւանքների մասին եւ այլն:
«Այսօր քաղաքական երկխոսութունը Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ գտնվում է ամենաբարձր կետում»,-նշեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազորդեսպան Այիմդոս Բոզժիգիտովը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ղազախստանում մեծ թվով հայեր են ապրում, որոնք նաեւ  որակյալ կադրեր են եւ նշանակալի դերակատարում ունեն գրեթե բոլոր ոլորտներում: Վերջին 20 տարիների ընթացքում 8 անգամ ավելացել է Ղազախստանում մշտական ապրող հայերի թիվը: Ըստ պաշտոնական տվյալների` 30 հազար հայ է ապրում  այդ երկրում, որոնք մյուսների հետ հավասար օգտվում են  բոլոր արտոնություններից ու հնարավորություններից: Թեւեւ Հայաստան-Ղազախստան հարաբերությունները շատ սերտ են, բայց  Հայաստանից-Ղազախստան հասնելն է շատ դժվար` առանց ուղիղ չվերթի առկայության: Ղազախստանից-Հայաստան կամ հակառակ ուղղությամբ տեղափոխվելիս  մարդիկ ստիպված են լինում մի քանի չվերթ իրականացնել, քանի որ այդ  խնդիրը այսքան տարիների ընթացքում այդպես էլ չի հաջողվել լուծել:

Կոնֆերանսի մասնակիցները դեսպանին հղեցին իրենց հետաքրքրող հարցերը` կրթական, էկոլոգիական, առողջապահական եւ այլ ոլորտներից:  Սյունիքի փոխմարզպետը կարեւորեց երկու երկրների միջեւ առկա գործնական-բարեկամական հարաբերությունները եւ նշեց, որ չպետք է բավարարվել կոնֆերանսների անցկացմամբ, այլ քայլեր ձեռնարկել կապերն ավելի ամրապնդելու համար: Իսկ այդ ուղղությամբ, նախաքան կոնֆերանսը, մարզպետարանի ներկայացուցիչների  եւ մարզ այցելած հյուրերի միջեւ որոշակի համաձայնություններ ձեռքբերվեցին` այդ թվում նաեւ համագործակցություն Սյունիքի մարզի եւ Ղազախստանի վարչական միավորներից մեկի հետ, որն ավելի կխորացնի ու կամրապնդի եղած հարաբերությունները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031